Հայոց լեզու · Հայոց լեզու 8

Լրացուցիչ կրթություն

1.Ավելորդ բառերը գտի՛ր և նախադասություններն ուղղի՛ր:

1) Հավանաբար հաջողությամբ կպսակվի նախարարի այս նոր ձեռնարկը երևի:
Հավանաբար հաջողությամբ կպսակվի նախարարի այս նոր ձեռնարկը:

2) Սրա հիման վրա կլինի հիմքը:
Սրա հիման վրա կլինի:

3) Մի հատ լուրջ հակաճառություն ունեմ:
Մի լուրջ հակաճառություն ունեմ:

4) Պատմությունս վերաբերում է հենց քո ընկերոջ մասին:
Պատմությունս վերաբերում է հենց քո ընկերոջը:

5) Ի՞նչ բան է հրաբուխը:
Ի՞նչ է հրաբուխը:

6) Ի՞նչ բան են մթնոլորտային ճակատները:
Ի՞նչեր են մթնոլորտային ճակատները:

7) Հեռախոսը դա շքեղություն չէ:
Հեռախոսը շքեղություն չէ:

8) Դու անպայման մեծ հաջողության կհասնես երևի:
Դու անպայման մեծ հաջողության կհասնես:

2. Նախադասության մեջ ձևով կամ իմաստով սխալ գործածված բառերն ուղղի՛ր:

1) Թռչունները կարողանում են չվել ինչպես երամներով, այնպես էլ առանձին անհատներով:
Թռչունները կարողանում են չվել ինչպես երամներով, այնպես էլ անհատներով:

2) Դաք չափազանցացնում եք վտանգը:
Դուք չափազանցնում եք վտանգը:

3) Խոսքը գնում է նրա մասին:
Խոսքը նրա մասին է:

4) Հաճելի տեսք չի թողնում:
Հաճելի տպավորություն չի թողնում:

5) – Բանն ինչո՞ւմն է, – հարցրեց ոստիկանը:
– Բանն ինչո՞ւմ է, – հարցրեց ոստիկանը:

6) Գործը նրանում է, որ բոլորը մոռացել են ուխտի մասին:
Գործը այն է, որ բոլորը մոռացել են ուխտի մասին:

Leave a comment