Հայոց լեզու · Հայոց լեզու 8

Լրացուցիչ կրթություն

Լրացուցիչ կրթություն

Կետադրի՛ր:

1. Հույների ծովերի աստված Պոսեյդոնին եզ էին գոհաբերում որպես ջրային տարերքի հզորության խորհրդանիշ:
Հույների ծովերի աստված Պոսեյդոնին եզ էին զոհաբերում՝ որպես ջրային տարերքի հզորության խորհրդանիշ:

2. Քարակերտ ու կղմինդրածածկ փոքրիկ տունը որպես շքեղ ապարանք առանձնանում էր գյուղի խարխուլ տների մեջ:
Քարակերտ ու կղմինդրածածկ փոքրիկ տունը՝ որպես շքեղ ապարանք, առանձնանում էր գյուղի խարխուլ տների մեջ:

3. Նկարահանող խցիկի մոտ անփույթ կանգնած էր Ջեկը իբրև իր արժեքն իմացող անփոխարինելի օպերատոր:
Նկարահանող խցիկի մոտ անփույթ կանգնած էր Ջեկը՝ իբրև իր արժեքն իմացող անփոխարինելի օպերատոր:

4. Տուփից ուղիղ դեպի կինը դուրս թռավ թունավոր կանաչ օձը իբրև դիպուկ նետված փետրագնդակ:
Տուփից ուղիղ դեպի կինը դուրս թռավ թունավոր կանաչ օձը՝ իբրև դիպուկ նետված փետրագնդակ:

5. Իբրև սուրացող շնաձկանը կպած խխունջներ կառչել էինք վազող կենդանուց:
Իբրև սուրացող շնաձկանը կպած խխունջներ՝ կառչել էինք վազող կենդանուց:

6. Լեռների ու բլուրների մեծ մասը որպես հրաբխային ժայթքման զավակներ վեր են նետված ստորերկրյա հզոր ուժերի կողմից:
Լեռների ու բլուրների մեծ մասը՝ որպես հրաբխային ժայթքման զավակներ, վեր են նետված ստորերկրյա հզոր ուժերի կողմից:

Leave a comment