Հայոց լեզու 8

Տեքստային աշխատանք 

Կետադրում ենք տեքստը:

Մի մարդ, որ քարավանատեր էր, ուներ ուղտեր: Օրերից մի օր, զայրանալով նրանցից մեկի դանդաղկոտությունից, տերը հարվածեց: Շատ բարկացավ ուղտը և, անարտահայտիչ հայացքով նայելով տիրոջը, ասաց․

-Ահա քանի տարի է՝ հավատարմորեն ծառայում եմ քեզ, և դու՛, ո՛վ ապերախտ մարդ, չհասկացար բնավորությունս: Չե՞ս տեսնում՝ անտրամադիր եմ, ուրեմն՝ վտանգավոր: Նախազգուշացնում եմ՝ մի՛ ծեծիր ինձ, հատկապես, երբ տրտում եմ, ապա թե ոչ՝ կմեռնես իմ ձեռքով:

-Իսկ ո՞րն է քո տրտմության նշանը, -հարցրեց տերը, -ասա՝ իմանամ, որ չծեծեմ քեզ:

-Երբ կտեսնես ստորին շուրթս կախ է ընկած, և ոտքս քայլելիս ձայն չի հանում, իմացիր՝ տրտում եմ և աշխատիր զգույշ լինել հետս:

-Մեղա՜ քեզ, տե՛ր, -բացականչեց քարավանատերը, -բայց չէ՞ որ դու շարունակ այդպիսին ես՝ ստորին շրթունքդ կախ, ոտնաձայնդ՝ խուլ:

Ըստ Մխիթար Գոշի

Leave a comment