Պատմություն · Պատմություն 8

Անասնաֆերմա

Մի խաղաղ օր էր։ Լուր էր տարածվել, որ մի ծեր խոզ ժողովի է հրավիրել ֆերմայի բոլոր անասուններին։ Հավաքվում են բոլորն անխտիր, նույնիսկ առնետները։ Եվ ահա սկսում է ժողովը։ Ծեր խոզուկը պատմում է անցյալ գիշերվա իր տեսած երազը. երազում նա տեսել էր, թե ինչպես են իր նախնիները երգում «Անգլիայի գազանները» երգը։ Այդ երգով ոգեշնչված` ծեր խոզը բարձրացնում է ֆերմայի անասունների մարտական ոգին և պատրաստում ապստամբության։ Երեք օր անց ծեր խոզուկը մահանում է։

Մի օր, երբ ֆերմայի տերը` միստեր Ջոնզը, խմած գալիս է ֆերմա և կեր չի տալիս անասուններին, կենդանիները, հիշելով ծերուկի խոսքերը, պատրաստվում են մարտի։ Ապստամբությունը վերջանում է կենդանիների հաղթանակով, նրանք վռնդում են Ջոնզին իր իսկ ֆերմայից։ Եվ սկսվում է կենդանիների կողմից այդքան երազած կյանքը։ Նրանք իրենք են խոտհունձ անում, իրենք են բերքահավաք անում։ Եվ ահա մի օր ոչ շատ հեռու գտնվող Փինչֆիլդ ագարակի տերը` միստեր Ֆրեդերիկը, և Ֆոքսվուդ ագարակի տեր միստեր Փիլինգթոնը որոշում են ետ վերադարձնել ագարակը։ Նրանք մի քանի հոգով (այդ թվում նաև Ջոնզը) գնում են ագարակ։ Խոզերից մեկը՝ Ձնագնդին, արդեն կանխատեսել էր նրանց գալու փաստը և լավ «պատրաստություն տեսել»։ Այս անգամ էլ անասունները հաղթում են մարդկանց։ Հաղթանակից հետո անասունները փոխում են ագարակի անունը՝ նախկին «Մենըր» անվան փոխարեն դնելով «Անասնաֆերմա»։ Նրանք հորինում են իրենց սեփական դրոշը, որը արտահայտում է Անիմալիզմի խորհրդանիշը՝ սմբակը և եղջյուրը, և Անգլիայի արոտավայրերը (դրոշի կանաչ գույնը)։ Սակայն ֆերման աստիճանաբար վերածվում է բռնապետության, և նոր տերերը կենդանիներին ավելի դաժան շահագործման են ենթարկում։

Leave a comment