Հայոց լեզու · Հայոց լեզու 8

Հայոց լեզու

1. Կընտրես որևէ տեքստ:

Բայկալ

2. Կմգեցնես կետադրական նշանները:

Տեղաբնակները Բայկալը լիճ չեն անվանում, միայն հարգանքով՝ ծով։Գալով լճափ՝ Բայկալին պետք է ողջունել։ Լողալ չի արգելվում, սակայն բայկալյան սուրբ ջրերում չի կարելի լվացվել ու հագուստ լվանալ, ինչպես նաև մեքենա լվանալ։ Չի կարելի ջրում թքել կամ ինչ–որ բան նետել։ Լճի էկոհամակարգը իրապես շատ փխրուն է։ Այստեղ բնակվում են 2635 տեսակի բույսեր և կենդանիներ։ Դրանցից 1000–ից ավել էնդեմիկ (բնաշխարհիկ)տեսակներ են, այսինքն հանդիպվում են միայն Բայկալում։ Վերջին ժամանակներում բնապահպանական իրավիճակները գիտնականների մոտ առաջացնում են լուրջ անհանգստություններ․ սկսվել է ծանծաղացում, նախկին կատարելապես մաքուր ջրում գտնվում են մարդկային գործունեության հետքեր։2011 թ․ զանգվածային կերպով ոչնչանում է եզակի սպունգը՝ բայկալյան ջրի հիմնական զտիչը։

3. Հերթով կբացատրես յուրաքանչյուր նշանի կիրառության պատճառը:

  • Ամեն նախադասությունից հետո դրված է վերջակետ:
  • Առաջին նախադասության ստորակետը բաժանում է ստորադաս նախադասությունները:
  • Առաջին նախադասության բութը դրված է, քանի որ կա զեղչված ստորոգյալ:
  • Երկրորդ նախադասության բութը դրված է դերբայական դարձվածքից հետո:
  • Երրորդ նախադասության առաջին ստորակետը բաժանում է շաղկապով առանձնացված համադաս նախադասությունները:
  • Երրորդ նախադասության երկրորդ ստորակետը թվարկում է:
  • Չորրորդ նախադասության «ինչ-որ»-ը գրված է միության գծիկով, քանի որ դա «ինչ» բաղադրիչով հարադրված անորոշ դերանուն է:
  • Յոթերորդ նախադասության «1000-ից»-ը գրված է միության գծիկով, քանի որ արաբական թվանշանին միացված է հոլովական վերջավորություն:
  • Յոթերորդ նախադասության «բնաշխարհիկ» բառը վերցված է փակագծերի մեջ, քանի որ այն տեղեկատու է:
  • Յոթերորդ նախադասության ստորակետը բաժանում է համադաս նախադասությունները:
  • Ութերորդ նախադասության միջակետը կապում է երկու նախադասություններ, որոնցից երկրորդը առաջինի բացատրությունն է:
  • Ութերորդ նախադասության ստորակետը թվարկում է:
  • Իններորդ նախադասության միջակետը դրված է «թվական» բառի կրճատված մասի փոխարեն:
  • Իններորդ նախադասության բութը բաժանում է բացահատյալն ու բացահայտիչը:
Ֆիզիկա · Ֆիզիկա 8

Ջերմության քանակի հաշվում 

Գ․Մխ․ մաս II, էջ 17

Q = cmt
c = 1 Ջ/կգ °C

Տարբերակ 1

I.

m = 1 գ = 0,001 կգ   |  Q = cmt = 380 Ջ/կգ °C · 0,001 կգ · 1°C = 0,38 Ջ
t = 1°C
c = 380 Ջ/կգ °C
______
Q = ?

Պատ․՝ 2

II. 

m = 250 գ = 0,25 կգ   |  Q = cmt = 380 Ջ/կգ °C · 0,25 կգ · 1°C = 95 Ջ
t = 1°C
c = 380 Ջ/կգ °C
______
Q = ?

Պատ․՝ 3

III. 

m = 250 գ = 0,25 կգ   | t = t2 – t1 = 620°C – 20°C = 600°C
t1 = 20°C                        |  Q = cmt = 380 Ջ/կգ °C · 0,25 կգ · 600°C = 57000 Ջ
t2 = 620°C
c = 380 Ջ/կգ °C
______
Q = ?

Պատ․՝ 5

IV. 

m = 0,5 կգ              | t = t2 – t1 = 21°C – 20°C = 1°C
t1 = 20°C                 |  Q = cmt = 4200 Ջ/կգ °C · 0,5 կգ · 1°C = 2100 Ջ = 2,1 կՋ
t2 = 21°C
c = 4200 Ջ/կգ °C
______
Q = ?

Պատ․՝ 1