Հասարակագիտություն 8

Հանդուրժողականություն 

Հանդուրժողականությունտոլեռանտությունհանդուրժել(լատ.՝ tolerantia, համբերություն, համբերատարություն, դժվարությունների ինքնակամ ընդունում), սոցիոլոգիականտերմին, այլ աշխարհայացքի հետ հարմարվելու կարողություն։ Հանդուրժողականությունը ձեռնպահ լինել չէ, անտարբերություն չէ, համաձայն լինել չէ, ներողամտություն չէ, հարմարվողականություն չէ։ Միաժամանակ չի նշանակում ընդօրինակել խորթ աշխարհայացքը կամ կենսակերպը։ Հանդուրժողականություն նշանակում է ուրիշին իր սեփական աշխարհայացքով ապրելու իրավունք վերապահել։ Դա չի նշանակում լռել, այլ նշանակում է մեր էությանը խորթ վարքըտարակարծությունը, այլ անձի ազատությունները հարգելով հանդերձ կարծիք արտահայտել, փորձել համոզել վերանայել տեսակետները, սակայն ստիպել, անզուսպ պայքարել կնշանակի անհանդուրժողականություն ցուցաբերել[1][2]։

ՄԱԿ-ի Կանոնադրությանպրեամբուլա

Համաշխարհային պատմության մեջ առաջին անգամ Բուդդան է հռչակել հանդուրժողականության սկզբունքը որպես կրոնական հանդուրժողականություն։ Ըստ որի՝ ոչ ոք չի կարող պարտադրել կրոնական գաղափարներ, որքան էլ բարձր և ազնիվ նրանք թվան[3][4]։

Հանդուրժողականությունը սահմանափակվում է օրենքներով։ Առաջին հայացքից պարզ է. պետք է հանդուրժելայն, ինչն օրենքով թույլատրելի է, ինչը մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների շրջանակներում է և չհանդուրժել այն, ինչը այդ իրավունքներն ու ազատությունները ոտնահարում է։ Սակայն, երբ բախվում են ազգային ավանդույթները և օրենքը, խնդիրը բարդանում է, քանի որ ավանդույթներն ազգային ինքնությունը պահպանելու լավագույն միջոցներ են։ Այս դեպքում, օրենքներն ընդունելիս օրենսդիր մարմինները պետք է հանդուրժողականություն դրսևորեն, քանի որ կայացված որոշումները (ի տարբերություն շարքային քաղաքացիների) ազդում են ամբողջ հասարակության վրա, օրենքի սահմանները պահպանելը բարդանում է, քանի որ հասարակությունը, օրենքի ոտնահարման դեմ անհանդուրժողական գտնվելով հանդերձ, պայքարում է հանուն ազգային ավանդույթների պահպանման[12][13]։

Անհանդուրժողականությունը սոսկ քննադատություն չէ, և ոչ էլ, հանդուրժողականությունը՝ հարմարվողականություն։ Երբ քաղաքական այրերը իրենց հրապարակային գործողություններով վտանգում են երկրի հեղինակությունը, անգամ՝ գոյությունը, ապա հանդուրժողականությունը անհանդուրժողականությունից վերածվում է քաղաքացիական անհնազանդության։ 

Մենք չենք ուզում, որպեսզի մեր երկիրն ինքնակոչ նախագահ ունենա, և այս թեման բարձրաձայնելու ենք անընդհատ։ Սա չի նշանակում, որ մենք ունենք անձնական խնդիրներ կոնկրետ անձի հետ, այլ ընդամենը սկզբունքային մոտեցումների կրող ենք և կարծում ենք, որ երկրում պետք է գործեն օրենքն ու ժողովրդի կամքը։