Հայոց լեզու 8

Լրացուցիչ կրթություն

Փակագծերում տրված բայերը գրի՛ր պահանջված ձևով:

Պարզվում է, որ մարդու առողջական վիճակը նախ և առաջ կախված(կախվել) է մարդկային հարաբերություններից: Նախանձը, օրինակ, ոչ միայն որդի նման կրծում է (կրծել) մարդու հոգին և տակնուվրա է անում (տակնուվրա անել) էությունը, այլև առաջացնում (առաջացնել)ստամոքսի խոց ու արյան ճնշման հիվանդություններ: Ահա թե ինչու են ասում. «Եթե չես ցանկանում(չցանկանալ) տառապել, մի՛ նախանձիր»: Զրպարտությունը, վիրավորանքը, շողոքորթությունը, անտաշ վերաբերմունքն ու հայհոյանքը ալկոհոլի նման թունավորում են(թունավորել) նաև մարդու օրգանիզմը:

Երկրում առաջին ծխողները եգիպտական փարավոններն էին եղել(լինել): Մ.թ.ա. երկրորդ հազարամյակին վերաբերող մի թանգարանում հնագետները ծխելու հարմարանքներ են գտել (գտնել): Սենյակները ներկելիս պատուհաններն ու դռները փակ պիտի լինեն, որովհետև միջանցիկ քամին ու խոնավ օդը չեն թողնում, որ ներկը հավասարապես չորանա (չորանալ):

Հայոց լեզու · Հայոց լեզու 8

Լրացուցիչ կրթություն

  • Կարդա տեքստը
    -Գտիր դիմավոր բայերը, որոշիր եղանակը, ժամանակը, դեմքը, թիվը, որոշիր՝ ածանցավո՞ր է, թե պարզ։–
  • կանգնած էին–երրորդ դեմք, հոգնակի, անցյալ վաղակատար, ըղձական եղանակ , ածանցավոր
  • գրում է– երրորդ դեմք, եզակի, ներկա անկատար, սահմանական եղանակ, պարզ 
  •  
    -Որոշիր այսպիսի–մակբայ, սովորության–ածանցավոր գոյական, ճերմակ–ածական, նույն–կապ, կես–մակբայ, հետաքրքրական–ածական, բառերի քերականական հատկանիշները։
    -Գտիր մեկական պարզ, բարդ, ածանցավոր և բարդածանցավոր բառ տեքստից։
    -Գտիր՝ ինչ հնչյունափոխություն կա հանդիպած–հանդիպել, արևմտահայերեն–արևմուտք և Հայաստան, պարսկերեն–պարսիկ բառերում։
  • Գտիր տեքստից անձ ցույց տվող հատուկ անունները։ Պարզիր՝ ովքեր են նրանք։ Ո՞ր անունն ես սովորել Պ. Բեդիրյանի այս գրքի նախորդ տեքստերից։

Սպասավոր է՝ պիտի սպասի

Րաֆֆու «Սամվելում» անպայման հանդիպած կլինեք այսպիսի տողերի. «Ժամանակի սովորույթի համեմատ սպասավորը ամեն ծառայության համար պետք է յուր տիրոջ աչքին երևնար միայն. նա համարձակություն չուներ յուր կողմից առաջարկություններ անելու, այլ պետք է սպասեր տիրոջ հրամանին»։

Կամ՝ «Իսկ երկու նաժիշտները կանգնած էին նրանց սպասում»։

Այս վերջին բառի կիրառությունը դուք հանդիպել եք նաև Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններում. բոլորդ երևի անգիր էլ հիշում եք.
Մենք, առույգ ու ժիր գեղջուկ մանուկներ,
Երեք դասընկեր
Նրանց առաջին գլխաբաց կանգնած,
Ձեռքներս խոնարհ սրտներիս դրած,
Զի՜լ, ուժեղ ձայնով նրանց սպասում-
Տաղ էինք ասում։
 (Հին օրհնություն)

Արևմտահայերենն էլ չի մոռացել այս բառը, և Հակոբ Օշականն իր «Պաղտո» պատմվածքում գրում է. «…Ու բամբակի պետ թավ, ձյունի պես ճերմակ մահիճներուն սպասը (այսինքն՝ ծառայությունը) իրն էր»։

Կապ կա՞ այս բոլոր բառերի մեջ։ Այո, անմիջական կապ։ Բոլորի արմատն է սպաս, որ նշանակում է «պաշտոն, ծառայություն» (ուշադրություն դարձրեք Րաֆֆուց բերված հատվածին)։

Հրաչյա Աճառյանը մեզ սովորեցնում է, որ այն փոխ է առնված պարսկերենից, ուր նույն իմաստն ունի։ Ուրեմն սպասավոր բառացի նշանակում է «պաշտոն տանող, ծառայող», ասել է թե՝ «ծառա»։ Կանգնել մեկի սպասում- «կանգնել մեկին ծառայելու»։ (Այստեղից մինչև սպասել բայը ընդամենը կես քայլ է, մանավանդ եթե հաշվի առնենք, որ այդ բայը ժամանակին առաջին հերթին նշանակել է ծառայել, խնամել»)։

Սակայի սպասավոր-ը մի շարք դարձվածային արտահայտություններում ունի նաև փոխաբերական հետաքրքրական իմաստ։ Հետևենք Պերճ Զեյթունցյանի «Արշակ Երկրորդ» բարձրարժեք պատմավեպից վերցված այս հատվածում ընդգծված բառերին. «Քրիստոսի սպասավորները այն (հեթանոսական տաճարը) ավերել էին Երիզայի Անահիտի տաճարի հետ միաժամանակ ու նրա տեղում եկեղեցի կառուցել»։ Քրիստոսի սպասավորները քրիստոնյաներն են, ավելի ճիշտ՝ քրիստոնյա կրոնավորները։ Սրանց ասում են նաև Աստծո սպասավորներ կամ պաշտոնյաներ՝ ծառաներ։

Կա նաև Մելպոմենի սպասավոր։ Մելպոմենը հին հույների թատրոնի աստվածուհին էր։ Նրա սպասավորն էլ, ինչ խոսք, կլինի դերասանը։

Ի միջի այլոց, պարսկերենից ենք փոխառել նաև ամիր սպասալար բառը, որ զինվորական ու պետական ծառայության բարձրագույն աստիճանի անունն էր միջնադարում։

Այս բոլորը երևի այնքան էլ անակնկալ ու զարմանալի չթվան, որքան այն, որ այս նույն արմատն է ներկայացնում նաև… սպաս (թանապուր) բառը։ Սա մի ժամանակ նշանակել է ընդհանրապես «ապուր»։ Օրինակ՝ ունեցել ենք ոսպնասպաս- ոսպապուր։ Ուրեմն՝ սպաս-ը ապուրն է, որ սպասարկվում՝ մատուցվում է։

Հետո այդ նույն արմատից բոլորովին վերջերս կազմել ենք նոր մի բառ՝ սպասք, որ նշանակում է «ճաշ և այլն մատուցելու համար օգտագործվող ամանների հավաքական ամբողջություն» (օրինակ՝ ճաշի, թեյի, նաև գրասեղանի սպասք)։

Ինչպես քիչ չի պատահում լեզվի մեջ, բառն իր արմատի նախնական իմաստից քայլ առ քայլ այնքան է հեռանում, որ երկու ծայրերն իրար կողքի դնելիս հավատալդ էլ չի գալիս, թե դրանք կարող են որևէ կապ ունենալ։ Ինքներդ դատեցեք. «պաշտոն»-ն ո՜ւր, «սպաս»-ն ու «գրասեղանի սպասք»-ը ո՜ւր։

  1. Րաֆֆի – հայ գրող է
  2. Հակոբ Օշական– հայ գրող է
  3. Հրաչյա Աճառյանը-լեզվաբան է
  4. Պերճ Զեյթունցյան–հայ գրող է
  5. .Արշակ Երկրորդ»–հայ թագավոր է
  6. .Երիզայի–քաղաք
  7. Անահիտի–Աստվածուհի
  8. Մելպոմեն–թատրոնի աստվածուհի
  9. Աստծո–Աստված
  10. Հովհաննես Թումանյան–Հայ բանաստեղծ